Միլս. ՀՀ նոր կառավարությունը կսերտացնի ԱՄՆ-ի հետ կապերը

04.10.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները:

Այս մասին վարչապետն ասել է այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպմանը:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առեւտրի եւ ներդրումների բնագավառներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար եւ կարեւորել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկկողմ կապերն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Ռիչարդ Միլսը համոզմունք է հայտնել, որ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը:

Դիտում՝ 19927

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW