ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ Յուրի Գուսեւն այսօր ասել է, որ մանրածախ բիզնեսի զարգացումը բանկի առանցքային խնդիրներից մեկն է:Այս մասին Յուրի Գուսեւն ասել է ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովի եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ առեւտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինի հետ համատեղ ասուլիսում՝ ներկայացնելով բանկի մանրածախ բիզնեսի զարգացումը: «Մանրածախ բիզնեսի զարգացման մեջ հիմնական շեշտը դրվում է հաճախորդների սպասարկման որակի, առաջարկվող ծառայությունների ու ապրանքների հարմարավետության վրա: Բանկը մշտապես ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը՝ օգտագործելով նորարարական մոտեցումներ հաճախորդների սպասարկման ոլորտում: Նկատվում է ներգրավված միջոցների պորտֆելի հիմնական բիզնես-ցուցանիշների, զուտ տոկոսային եկամտի, պահուստներից եւ շահույթից հետո գործառնական եկամտի ակնհայտ աճ»,- ասել է Յուրի Գուսեւը:Նա տեղեկացրել է, որ պահուստներից հետո գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով: «Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչեւ 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ): Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, եւ ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»,- ասել է Յուրի Գուսեւը:ՎՏԲ 24 Բանկի Նախագահ, Վարչության Նախագահ Միխայիլ Զադորնովը նշել է, որ 2016թ. ֆինանսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հաջողությամբ եւ ռազմավարապես ճիշտ է զարգացնում մանրածախ բիզնեսը:«ՎՏԲ-Հայաստան Բանկը վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային շուկայի քարտային սեգմենտում, իսկ մանրածախ պորտֆելի ցուցանիշներով բանկը զգալիորեն գերակատարել է պլանը, ինչպես նաեւ մի քանի անգամ գերազանցել է անցած տարվա արդյունքները: 2016թ. 8 ամսվա համար պլանը գերակատարվել է գրեթե 3 անգամ՝ -1 մլրդ դրամի փոխարեն փաստացի շահույթը կազմել է +560 մլն դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 2015թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- ասել է Միխայիլ Զադորնովը:Նա ընդգծել է, որ ՎՏԲ24 Բանկը բարձր է գնահատում բանկի կողմից ձեռք բերված արդյունքները մանրածախ բիզնեսում եւ շարունակելու է աջակցել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով: ՎՏԲ-Հայաստան Բանկում ընդգծել են, որ բանկը 2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան շուկայում հանդիսանում է բացարձակ առաջատար քարտերի քանակով եւ շրջանառությամբ: Բանկը զբաղեցնում է Հայաստանի բանկային շուկայում 1-ին տեղը հետեւյալ ցուցանիշներով՝- Քարտերի քանակով՝ 23% մասնաբաժինը շուկայում, ընդ որում՝ 35% մասնաբաժինը միջազգային քարտերի քանակով;- Թողարկված քարտերի շրջանառությամբ՝ 19%;- Էկվայրինգային ցանցում շրջանառություն՝ 19%:ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը երկրում սեփական բանկոմատային ցանցի ցուցանիշով՝ 12% մասնաբաժինով, եւ 1-ին տեղը՝ 37%, հաշվի առնելով շուկայում այլ խաղացողի հետ միավորված բանկոմատային ցանցը:2016թ. մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվել են հետեւյալ հիմնական նախաձեռնությունները՝- Գործարկվել են լոմբարդային վարկերի արտոնյալ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հավատարիմ հաճախորդների համար, 2 ամիս ժամկետով ակցիայի տեսքով, ինչի արդյունքում լոմբարդային վարկերի վաճառքներն աճել են 50%-ով:- Ներդրվել է վարկերի ձեւակերպման հետ զուգահեռ ապահովագրական պրոդուկտների վաճառքի նոր մոդել, ինչի արդյունքում վարկ ստանալու հետ զուգահեռ կամավոր ապահովագրական պրոդուկտներ ձեռք բերող հաճախորդների թիվը աճել է 76%-ով:- ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման կետերում POS-վարկի ձեւակերպումից բացի հաճախորդը կարող է ստանալ նաեւ վարկային քարտ՝ մինչեւ 800 հազար ՀՀ դրամ սահմանաչափով: Վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին անմիջապես, հենց առեւտրի կետում եւ առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:2016թ. բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 522.8 հազ. ֆիզիկական անձանց:Բանկի մասնաբաժինը շուկայում 2016թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7.9% վարկերի գծով եւ 8.5%՝ ներգրավված միջոցների ցուցանիշով: Tweet Դիտում՝ 12244