Կայացել է Հայբիզնեսբանկի VIP մասնաճյուղի պաշտոնական բացումը
30.09.2016 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ









Հայբիզնեսբանկը ք. Երեւան, Տերյան 69 հասցեում պաշտոնապես բացել է «Տերյան» մասնաճյուղը, որտեղ իրականացնում է բարձրակարգ՝ VIP սպասարկում:
Բանկում նշել են, որ VIP մասնաճյուղը Հայբիզնեսբանկի 6-րդ տարածքային ստորաբաժանումն է Կենտրոն վարչական շրջանում:
Մասնաճյուղում կատարվել է օրհնության կարգ, որից հետո Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կատարել են պաշտոնական բացումը:
«VIP մասնաճյուղում ստեղծված են բարձր դասի հաճախորդների որակյալ եւ ապահով սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. մասնաճյուղի առանձնացված մասնագիտացված սրահներում ապահովված է առավելագույն հարմարավետություն եւ անվտանգություն:
Եկամտի բարձր մակարդակ եւ հատուկ կարգավիճակ ունեցող հաճախորդներին «Տերյան» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ անհատական ֆինանսական խորհրդատվություն՝ գործարար որոշումներում կողմնորոշվելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:
«Արդեն օբյեկտիվ անհրաժեշտություն էր բարձրակարգ սպասարկում առաջարկող առանձին մասնաճյուղ ստեղծելու համար, քանի որ բարձր դասի հաճախորդների հետ գործարար կապերի ամրապնդումն ու զարգացումը առանձահատուկ նշանակություն ունի Հայբիզնեսբանկի համար: Բացի այդ, մենք փորձում ենք մրցակցային պայմաններից ելնելով ՝ընդառաջ գնալ նաեւ VIP հաճախորդների ցանկություններին՝ մատուցելով նրանց ժամանակակից, բարձրակարգ անհատական բանկային ծառայություններ»,- ասել է Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Բանկում ընդգծել են, որ «Տերյան» մասնաճյուղն իր փաստացի գործունեությունն սկսել էր ավելի վաղ եւ «այս ժամանակահատվածում հասցրել է ապահովել կայուն ֆինանսական զարգացում՝ արժանանալով հաճախորդների վստահությանը»:
Միջոցառման վերջում Արսեն Միքայելյանը Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել ճզմաչյանի կողմից պարգեւատրվել է «Տիգրան Մեծ» ոսկյա հուշամեդալով՝ սեղմ ժամկետներում արագ եւ բարձր զարգացումներ ապահովելու համար:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: