«Լիդիան Արմենիա»-ն շարունակում է գյուղ տանել նոր տեխնոլոգիաները

24.09.2016 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կայուն գյուղատնտեսություն՝ կանաչ ապագա» գյուղատնտեսական մթերքի ցուցահանդես-վաճառքն այսօր մեկնարկել է Երեւանի Անգլիական այգում:

Միջոցառմանը մասնակցել են «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսավորմամբ Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներում ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվները: Ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է գյուղատնտեսության աջակցության «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Գնդեվազ համայնքում «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ստեղծված չրի կոոպերատիվի անդամներից Արտակ Համբարձումյանը Մեդիամաքսի հետ զրույցում նշել է.

«Նախորդ տարի էլ ընկերության աջակցությամբ մասնակցեցինք գյուղատնտեսական  ցուցահանդեսի ու մեծ արդյունք ունեցանք. ոչ միայն շատ ապրանք վաճառվեց, այլեւ նոր կապեր ու ծանոթություններ ստեղծվեցին, ինչը թույլ տվեց հետագայում ապահովել չրի ողջ ծավալի իրացումը: Կարծում ենք, այս տարի եւս նման արդյունք կապահովվի»:  

«Չրանոցի գործարկումը մեկնարկելուց ի վեր ավելի քան 70 հազար դոլար ենք ներդրել դրա ստեղծման, կորպորատիվի անդամների ուսուցման ու գործարկման համար: Իսկ Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներում ջեռուցվող ջերմոցների ծրագրի ներդրման համար միայն այս տարի ներդրել ենք 45 հազար դոլար: Հետեւողական քայլեր ենք անում նոր տեխնոլոգիաներ գյուղ տանելու եւ համայնքում կառույցներ ստեղծելու համար, որոնք կբերեն լրացուցիչ եւ կայուն եկամուտներ՝ նպաստելով համայնքի տնտեսական զարգացմանը: Նման ծրագրերով ստեղծում ենք այլընտրանքային եկամտի աղբյուր, փորձում ցույց տալ, որ հանքագործությունն ու գյուղատնտեսությունը կարող են համատեղ՝ կողք կողքի գոյատեւել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ ապահովելով երկարատեւ եկամուտների հոսք »,-նշել է «Լիդիան Արմենիայի» սոցիալական զարգացման ծրագրի մենեջեր Նառա Ղազարյանը:

HDP հիմնադրամը, որը «Լիդիան Արմենիայի» ֆինանսավորմամբ ջերմոցային ծրագրեր է իրականացնում Ամուլսարի հարակից՝ Գորայք, Գնդեվազ եւ Սարավան համայնքներում, ցուցահանդեսին ներկայացրել էր համայնքում տեղադրված ջերմոցների բերքն ու դրա պահածոյացված տեսականին:

Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ  Ջերմուկում իրականացվող բնապահպանական եւ աշխատանքային հմտությունների՝ «Թափոնից հուշանվեր» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքները:

Դիտում՝ 3562
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW