Հայաստանի Ֆոնդային բորսան կդառնա մասնավոր կառույց, ԿԲ-ն բանակցություններ է վարում OMEX-ի հետ
05.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 5 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի ֆոնդային բորսան դառնալու է մասնավոր կառույց, այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ բանակցություններ են վարվում Ստոքհոլմի ֆոնդային բորսայի (OMEX) հետ, որը բորսաների սեփականատիրոջ կարգավիճակով աշխատանքի մեծ փորձ ունի անցումային տնտեսությամբ երկրներում:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ ներկայումս անց են կացվում 30 ընկերությունների հետազոտություններ, որոնք կարող են համաձայնվել վարել բաց գործունեություն, ներկայացնել աուդիտների հաշվետվությունները, տեղադրել իրենց արժեթղթերը բորսայում եւ այլն: Նա նշել է, որ 2007 թ. OMEX-ի միջոցով տեղադրվելու են մի քանի հայկական ընկերությունների բաժնետոմսեր:
ԿԲ-ի գնահատմամբ, Հայաստանի արժեթղթերի շուկայի զարգացման համար հարկավոր 7-ից 12 ընկերությունների առկայություն` $40-70 մլն կապիտալով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: