Աշոտ Օսիպյանը պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով

14.09.2016 | 11:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանին շնորհվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ:

Արարատբանկի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այս պարգեւին Աշոտ Օսիպյանն արժանացել է հայկական բանակի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

«Ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, այնպես էլ այժմ, որպես անհատ եւ որպես Արարատբանկի վարչության նախագահ՝ Աշոտ Օսիպյանը նախաձեռնել եւ ակտիվ մասնակցություն է ցուցաբերում բանակի եւ զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրերի»,- նշել են բանկում:

Դիտում՝ 11288

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW