Թիվ 1 հիվանդանոցն իջեցրել է սրտի ստենդավորման գները

06.09.2016 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրն իջեցրել է սրտի ստենդավորման գները:

Ինչպես տեղեկացրել են ԵՊԲՀ մամուլի ծառայությունից, հիվանդանոցը, «նպատակ ունենալով ազգաբնակչության համար ապահովելու ինվազիվ սրտաբանության ծառայության մատուցման մատչելիություն», սրտի ստենդավորման համար հիվանդի կողմից վճարվող գումարի չափը նվազեցրել է մինչեւ 1,1 մլն դրամ, իսկ կորոնարոգրաֆիայի արժեքը՝ մինչեւ 140 հազ. դրամ:

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռեւս հուլիսին բուժհաստատություններին կոչ էր արել ուսումնասիրել եւ վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը: Այս կոչին արձագանքել էին «Գյումրի» եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնները` իջեցնելով սրտի ստենդավորման գները:

Դիտում՝ 4518

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW