2016թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե է հավաքագրվել շուրջ 694,3 մլրդ դրամ հարկային եկամուտ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 692 մլրդ դրամի դիմաց:Ինչպես նշել են Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ), այս ցուցանիշը կլիներ 3 մլրդ դրամով ավելի, եթե չլիներ հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելի քան 3 մլրդ դրամի նվազումը:ՊԵԿ-ի բնորոշմամբ`ընթացիկ տարում պետական բյուջեի հարկային եկամուտների աճի տեմպի վրա ազդող հիմնական գործոններն են`- Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծման ծավալի անկումն ու կառուցվածքային փոփոխությունը` հատկապես երրորդ երկրներից մարդատար ավտոմեքենաների ներմուծման մասով:- Մի քանի խոշոր ոլորտներում, այդ թվում` մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված մետաղական հանքերի եւ կապի ոլորտում նոր տեխնոլոգիաներով պայմանավորված շրջանառությունների անկման հետեւանքով հարկային եկամուտների նվազումները:ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ միայն օգոստոսին պետբյուջե հավաքագրված հարկային եկամուտները կազմել են ավելի քան 93 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 3512