ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում (ՍԱՊԾ) հայտարարել են, որ վերջին մեկ տարում Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվել:ՍԱՊԾ տարածած հաղորդագրության համաձայն` ավելի վաղ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, խոսելով ներմուծված թռչնամսի որակի մասին, նշել էր, թե «առավել վտանգավոր է հատկապես Թուրքիայից ներկրվող «փրթված» թռչնամիսը, որը հիմնականում օգտագործում են արագ սննդի մեջ»: ՍԱՊԾ-ի հիմնավորմամբ՝ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:«Ավելի քան մեկ տարի է, ինչ Թուրքիայից Հայաստան թռչնամիս չի ներկրվում, եւ չներկրված ապրանքի վտանգավորության մասին դատողություններ անելուց առաջ հարկավոր էր ճշտումներ աներ լիազոր մարմնից»,- նշել են ՍԱՊԾ-ում:Հաղորդագրության համաձայն` 2015թ. մայիսի 7-ից արգելվել է Թուրքիայից Հայաստան ներմուծել մի շարք ապրանքներ, այդ թվում` կենդանի թռչուն, թռչնամթերք, ձու` մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը, եւ առ այսօր նման դեպք չի գրանցվել:«ՀՀ տարածք ներմուծվող թռչնամսի գերակշիռ մասը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որի հիման վրա էլ թույլատրվում է ներմուծումը: ՍԱՊԾ-ն 2016թ. օգոստոսի 30-ի դրությամբ ներմուծված թռչնամսի 662 խմբաքանակներից լաբորատոր փորձաքննության է ենթարկել 572-ը՝ 87%-ը, ինչը բավական բարձր ցուցանիշ է այլ երկրների համեմատությամբ: Փորձաքննություններ չեն իրականացվել միայն այն դեպքերում, երբ, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, միեւնույն ներմուծողի բեռը սահմանային վերահսկողության շրջանակում բազմակի ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել եւ ունեցել է ցածր ռիսկայնություն»,- ասված է հաղորդագրությունում:ՍԱՊԾ-ում նաեւ նշել են, որ տարվա ընթացքում Ուկրաինայից ներմուծվող 19 480 կգ բրոյլեր սառեցված ճտի եւ 19 800 կգ հավի աղացած մսի խմբաքանակների ներմուծումն արգելվել է՝ պայմանավորված անվտանգության ցուցանիշներով սահմանված նորմերին չհամապատասխանելու հանգամանքով:«Կարեւոր է, որ իրացման կետերում եւ փոխադրման ընթացքում նույնպես պահպանվեն թռչնամսի պահպանման պայմանները»,- նշել են ՍԱՊԾ-ում` տնտեսավարողներին հորդորելով խստորեն հետեւել սահմանված պահանջների կատարմանը: Tweet Դիտում՝ 4161