ԿԲ-ն պարզաբանել է ՀՀ միջազգային պահուստների կրճատումը

29.08.2016 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի միջազգային պահուստները 2016թ. երկրորդ եռամսյակում նվազել են շուրջ $59 մլն-ի չափով:

Ինչպես հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկում, պահուստների մակարդակի այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շուրջ $46 մլն-ին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով, ինչպես նաեւ ԿԲ-ում ՀՀ առեւտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ $116 մլն-ին համարժեք կրճատմամբ:

«Առեւտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեեւ նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երեւույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առեւտային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա, այդպիսով, այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային եւ ներքին ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առեւտային բանկերի ներդրումային որոշումները: Արդյունքում, այս մնացորդները խիստ տատանողական են. 2015թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ $106 մլն-ի չափով»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ում նաեւ նշել են, որ 2016թ. ապրիլից կարգավորիչը պարբերաբար իրականացրել եւ շարունակում է իրականացնել դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից: Ընդ որում, արտարժույթի շուկայում ՀՀ ԿԲ կողմից դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար-փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով:  

«ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: ՀՀ միջազգային պահուստներն ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ եւ կարճաժամկետ (մինչեւ մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ»,- ընդգծել են ԿԲ-ում:

Դիտում՝ 5400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW