Ուկրաինայի ազգային բանկը Հայաստանը դասել է ռիսկայնության երրորդ խմբին

02.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ուկրաինայի ազգային բանկը (ՈՒԱԲ) Հայաստանը դասել է ռիսկայնության երրորդ խմբին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով ուկրաինական ԶԼՄ-ները, ՈՒԱԲ-ն երկրները դասակարգել է ռիսկայնության ութ խմբերի, եւ այդ տվյալները պետք է հաշվի առնվեն ուկրաինական առեւտրային բանկերի կողմից` ռիսկային վարկերի համար պահուստներ ձեւավորելիս:

ՈՒԱԲ-ի հետազոտությունների համաձայն, ռիսկայնության երկրորդ խմբին են պատկանում Ռուսաստանն ու Ղազախստանը, երրորդին` Ադրբեջանն ու Հայաստանը, չորրորդին` Վրաստանն ու Թուրքմնստանը:

ՈՒԱԲ-ն իր հետազոտությունները հաստատում է միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալներով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6757
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW