ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard-ի արշավին

19.08.2016 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գնումների եւ ծառայությունների դիմաց վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard եւ Maestro քարտերով Հայաստանում կամ արտերկրում, հաճախորդները կարող են ստանալ կինոյի երկու տոմսի վկայական՝ MasterCard միջազգային վճարային համակարգի «Կինոյի աշխարհում հայտնվելն անգին է» արշավի շրջանակներում:  

Արշավը մեկնարկել է 2016թ. օգոստոսի 15-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Արշավին մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard եւ/կամ Maestro քարտապաններին անհրաժեշտ է վերոնշյալ ժամանակահատվածում անկանխիկ եղանակով (ոչ ինտերնետով) վճարել 8  գնումների կամ ծառայությունների դիմաց՝ յուրաքանչյուրը սկսած 8000 դրամից: Իսկ սեպտեմբերի  1-ից (ուրբաթ եւ շաբաթ օրերին) անհրաժեշտ է ներկայացնել կտրոնները Դալմա Գարդեն Մոլ եւ Երեւան Մոլ առեւտրի կենտրոններում տեղակայված հատուկ տաղավարներում եւ փոխանակել կտրոնները կինոյի տոմսերի վկայականների հետ:

Այն դեպքում, եթե նշված ժամանակահատվածում հաճախորդը վճարի 16 գնումների կամ ծառայություների համար, ապա կկարողանա մասնակցել արշավին երկու անգամ:

Դիտում՝ 14409
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW