Օգոստոսի 19-ին ժամը 18:00-23:00-ը Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի Երեւանի գարեջրի 3-րդ ամենամյա փառատոնը: «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում անցկացվող գարեջրի փառատոնի նախաձեռնությունը Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից է:Երեւանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է։ Փառատոնին մասնակցում են «Երեւանի գարեջուր» գործարանն՝ իր «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» եւ «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա) փաբ-գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը, «Նավավար» ըմպենարանը:Փառատոնին այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով:Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով, մրցույթներով ու անակնկալներով: Կենդանի հնչողությամբ հանդես կգան «Alexandrapol» եւ «Boing» նվագախմբերը, իսկ երեկոն կեզրափակվի DJ Ալինայի կատարումներով: Tweet Դիտում՝ 5143