ՀՀ ֆինանսական շուկան համալրվել է նոր ընկերությունով

05.08.2016 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 2-ին գրանցել եւ լիցենզավորել է «Առաջին ֆակտորինգային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն:

Ինչպես Banks.am-ին հայտնել են նորաստեղծ ընկերությունից, վերջինիս սեփականատերերն են հանդիսանում «Արմհոլդինգ» ընկերությունների խումբը եւ ռուսաստանցի ներդրող Ավշոլում Յունաեւը:

«Առաջին ֆակտորինգային ընկերություն» ՈՒՎԿ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 240 մլն դրամ:

Ընկերության հիմնական գործառույթներն են լինելու ֆակտորինգային ծառայությունները՝ ուղղված միայն ՀՀ ռեզիդենտ չհանդիսացող իրավաբանական անձանց, որոնք հիմնականում գործում են ԵԱՏՄ շրջանակում:

Ընկերությունը կսկսի ծառայություններ մատուցել հաջորդ ամսվանից՝ սեպտեմբերից:


Դիտում՝ 6849

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW