«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն 1-ին կիսամյակում հատուցել է 2,5 մլրդ դրամ

05.08.2016 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ն 2016թ. առաջին կիսամյակում վճարել է 2,5 մլրդ դրամ ապահովագրական հատուցում, որի գերակշիռ մասը՝ 1,39 մլրդ դրամը, կազմել են ԱՊՊԱ գծով հատուցումները:

Ընկերությունում հայտնել են, որ ԱՊՊԱ հատուցումներով «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մասնաբաժինը կազմել է 35%, ինչն ամենամեծն է շուկայում:

«Հավաքագրված ապահովագրավճարներով ընկերության մասնաբաժինը կազմում է 30%, ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունը վճարում է ամենամեծ հատուցումները շուկայում»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունում ընդգծել են, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի վճարած միջին հատուցումը կազմել է 216 հազ. դրամ, մինչդեռ շուկայի միջին հատուցումը կազմում է 186 հազ. դրամ:

Միեւնույն ժամանակ, 2016թ. առաջին 6 ամիսներին ընկերությունն ԱՊՊԱ ոլորտում բավարարել է 6 320 հատուցման դիմում, որից 270-ը՝ մարդկանց կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների գծով:

«2016թ. առաջին կիսամյակի ընթացքում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի վճարած ամենամեծ հատուցումը մեկ ապահովագրական պատահարի գծով իրականացվել է ֆինանսական ռիսկերի ապահովագրության տեսակով եւ կազմել է 378 միլիոն դրամ»,- հայտնել են ընկերությունում:

Դիտում՝ 13700
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW