«Էներգաիմպէքս»-ը կզբաղվի Իրանից Հայաստան գազի ներկրմամբ

04.08.2016 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ստեղծել «Էներգաիմպէքս» ՓԲԸ-ն, որը կզբաղվի Իրանից Հայաստան բնական գազի ներկրմամբ:

Գործադիրում նշել են, որ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը:

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը նախատեսվում է սահմանել 100 հազ. դրամ՝ բաժանված 100 հատ հասարակ բաժնետոմսերի, որոնք ամբողջությամբ կպատկանեն Հայաստանի Հանրապետությանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանն այս նպատակով կհատկացվի 100 հազ. դրամ` 2016թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Դիտում՝ 4333

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW