Բորսայի տնօրենը դրական է գնահատել խոշոր վարկանշողների մուտքը ՀՀ շուկա

29.07.2016 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն այսօր ասել է, որ միջազգային վարկանիշը ներդրումներ ներգրավելու կարեւորագույն գործոններից է, բայց ոչ դրա երաշխիքը:

Այս մասին Կոնստանտին Սարոյանն ասել է Երեւանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի համատեղ «S&P-ի գլոբալ վարկանշում. աճի նոր հնարավորություններ» սեմինարի ժամանակ, որի նպատակն էր գործարար համայնքին ներկայացնել S&P վարկանշային գործակալությունը:

Նրա խոսքով՝ պոտենցիալ ներդրողներից բացի, վարկանիշը հետաքրքրում է արդեն գոյություն ունեցող բաժնետերերին. այն մեկ անգամ եւս հավաստում է ընկերության արձանագրած արդյունքների հավաստիությունը:

Միաժամանակ, ըստ բորսայի տնօրենի, վարկանշումը թույլ է տալիս ընկերություններին փոխառություններ (այդ թվում՝ վարկեր) ներգրավել ավելի մատչելի պայմաններով, քանի որ այն կրճատում է ընկերությանը վարկավորելու համար նախապես պահանջվող վերլուծության ծախսերը:

«Իրականում աշխարհում շատ-շատ փող կա, եւ Հայաստանը կարող է ներգրավել այդ միջոցներից: Զարգացած երկրներում ներդրում անելու «տեղերը», կոպիտ ասած, զբաղված են, եւ երբ բացվում են նոր շուկաներ, ներդրողները ձգտում են մուտք գործել հենց առաջին փուլում՝ օգտվելու առաջին ներդրողի առավելություններից՝ բարձր տոկոսներից, որոնք աստիճանաբար հարթեցվում են»,- նշել է նա:

Կոնստանտին Սարոյանն ընգծել է, որ արտասահմանյան ներդրողներն այսօր պատրաստ են Հայաստանում ներդրում անել հենց դրամային գործիքներում, ինչն էականորեն կկրճատի փոխարժեքի կոնվերտացիոն ծախսերը:

«ՀՀ պարտատոմսերում ներդրում անելն այսօր շահավետ է նաեւ մեր քաղաքացիների համար: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ բանկի կողմից թողարկված պարտատոմսերն ավելի քիչ ծախսատար են վերջինների համար, քան ավանդները, ինչը թույլ է տալիս նրանց առաջարկել ավելի բարձր տոկոսներ»,- նշել է Կոնստանտին Սարոյանը՝ հավելելով, որ Հայաստանում այսօր առկա է իրազեկման եւ ֆինանսական կրթության բաց:

Դիտում՝ 7208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW