Բացվել է Հայբիզնեսբանկի «Հրազդան» մասնաճյուղը
26.07.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ











Բացվել է Հայբիզնեսբանկի նոր՝ «Հրազդան» մասնաճյուղը՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, 4-րդ փողոց, թիվ 8 հասցեում: Սա բանկի 3-րդ մասնաճյուղն է Կոտայքի մարզում:
Ինչպես նշել են բանկում, նորաբաց մասնաճյուղում հաճախորդները կարող են կատարել միջազգային դրամական փոխանցումներ, վարկային, ավանդային եւ այլ բանկային գործարքներ:
«Հայբիզնեսբանկի ծառայություններն այլեւս հասանելի են նաեւ հրազդանցիներին: Հաշվի առնելով բանկային ոլորտում տարածքային զարգացման առանձնահատկությունները եւ առաջնորդվելով պոտենցիալ հաճախորդներին ավելի մոտ գտնվելու սկզբունքով՝ բանկի ղեկավարությունը որոշել է հերթական մասնաճյուղը բացել Հրազդանում»,- նշել է Հայբիզնեսբանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նրա խոսքով՝ նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին կառաջարկի բանկային ծառայությունների ամբողջ փաթեթը՝ փորձելով հուսալի գործընկերոջ կարգավիճակը պահպանել նաեւ այս տարածաշրջանում:
«Հրազդանում բավական զարգացած է արդյունաբերությունը. այստեղ են գտնվում երկրի էներգետիկայի կարեւոր հանգույցները՝ Հրազդանի ՊՇԷԿ-ը, Հրազդանի ՋԷԿ-ը եւ Աթարբեկյանի ՀԷԿ-ը: Քաղաքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առեւտրի եւ սպասարկման տարբեր կետեր, որոնցից շատերը ներգրավված են ֆինանսական ոլորտում: Ուստի բանկային ծառայությունների առաջարկի բազմազանությունը մրցակցային պայմաններում կարող է դրական ազդեցություն ունենալ քաղաքի ընդհանուր տնտեսական կյանքում»,- ընդգծել է Արսեն Միքայելյանը:
Հայբիզնեսբանկում տեղեկացրել են, որ նախատեսում են մինչեւ տարեվերջ բացել եւս մի քանի մասնաճյուղ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: