Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել հիփոթեքային վարկերի տրամադրման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ
25.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել հիփոթեքային վարկերի տրամադրման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Տրենդը”, դրա հետ կապված փոփոխություններ կկատարվեն մի շարք օրենքներում, այդ թվում` “Հողային բարեփոխման մասին”, “Հողի շուկայի”, “Դատական որոշումների կատարման”, Հողային օրենսգրքի, Քրեական օրենսգրքի եւ այլն:
Ադրբեջանի հիփոթեքային հիմնադրամը, որը գործում Ադրբեջանի Ազգային բանկին առընթեր, հրապարակել է 2007 թ. իր գործունեւոթյան ռազմավարական ուղղությունները:
Ինչպես հաղորդել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆաիկ Մամեդովը, հիփոթեքային վարկավորման զարգացման ռազմակավարության ծրագրի համաձայն, 2007 թ. Ադրբեջանում նախատեսվում է հատկացնել 1500 հիփոթեքային վարկեր:
Հիփոթեքային վարկավորման ընդհանուր պայմաններով նախատեսվում է 1000 վարկի հատկացում, սոցիալական հիփոթեքայով` 500:
“Հիփոթեքային վարկավորման պահանջարկի աճի դեպքում կներգրավվեն լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ”,- նշել է հիմնադրամի ղեկավարը:
Մինչեւ 2007 թ. առաջին եռամսյակի ավարտն Ադրբեջանի Հիփոթեքային վարկավորման հիմնադրամը նախատեսում է հիմնել Հիփոթեքային վարկերի երաշխիքային հիմնադրամ: Երաշխիքային հիմնադրամ հիմնելու հիմնական նպատակը ապագայում լինելու է նախնական վճարի վերացումը հիփոթեքային վարկի տրամադրման դեպքում: Ներկայումս այն 30%-ից իջեցվել է մինչեւ 15%, իսկ ապագայում նախնական վճարը իրականացնելու է Հիփոթեքային վարկերի երաշխիքային հիմնադրամը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: