ՎՏԲ-Հայաստան Բանկն ու «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն գործարկել են համատեղ պրոդուկտ՝ ԱՊՊԱ եւ ԿԱՍԿՈ ապահովագրական վկայագրերի ձեռքբերում վարկային միջոցներով: Ինչպես նշել են բանկում, այս պրոդուկտը կնվազեցնի հաճախորդների ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Ապահովագրական վկայագրերի ձեռքբերումն ու, միաժամանակ, վարկի ձեւակերպումը հնարավոր է կատարել ինչպես «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գրասենյակներում, այնպես էլ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում: «Վարկի ձեւակերպումը կտեւի առավելագույնը 20 րոպե՝ առանց ավելորդ թղթաբանության: Հարկավոր է միայն ներկայացնել ապահովագրական վկայագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտի համարանիշ եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիր»,- ասված է հաղորդագրությունում: Վարկը տրամադրվում է 1 տարի ժամկետով: Tweet Դիտում՝ 12641