Հաստատվել է 2017-2019 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

07.07.2016 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017-2019 թթ. ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանի փոխանցմամբ՝ ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումը հնարավորություն է ստեղծում կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսները՝ իր միջնաժակետ հարկաբյուջետային նպատակներին եւ քաղաքականության գերակայություններին համապատասխան:

Ծրագիրը հիմք կծառայի 2017թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար, ինչպես նաեւ` ընկալելի կդարձնի պետական կառավարման մարմինների եւ  հանրության համար կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայություններն ու ծախսային քաղաքականության ռազմավարությունը:

Առաջիկայում ծրագիրը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
 

Դիտում՝ 5251

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW