ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է զերծ մնալ Վերին Լարսով երթեւեկելուց

29.06.2016 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ներկայում Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա եւ 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ վկայակոչելով ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալները:

«Իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով եւ այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն է ցուցաբերվում նաեւ տեղի հայ համայնքային կառույցների կողմից»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Այսօր ՌԴ ԱԻՆ-ի հետ համագործակցությամբ սկսվել են Վերին Լարս անցակետում հայտնված անձանց տարհանման աշխատանքները:

«Միաժամանակ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ մինչեւ իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթեւեկելուց»,- հայտարարել են ԱԳՆ-ում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թերեք գետի վարարման հետեւանքով Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում) ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել էր, որի պատճառով փակվել էր ՌԴ-Վրաստանի սահմանային անցակետը:

Դիտում՝ 11123
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW