Առէկսիմբանկը գործարկել է «Ամառ՝ այս գործը հանգիստ է սիրում» ակցիան

28.06.2016 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը գործարկել է «Ամառ՝ այս գործը հանգիստ է սիրում» խորագրով ակցիա ամառային արձակուրդների ընթացքում արժեքավոր իրերի եւ փաստաթղթերի ապահով պահպանման համար:

Ինչպես նշել են բանկում, հունիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը նվազագույնը 6 ամիս ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում  հաճախորդներին տրամադրվում է 50% զեղչ` գլխամասային գրասենյակում 75x310x435 չափսի  եւ «Նալբանդյան» մասնաճյուղում 175х310х435 չափսի անհատական պահատեղի վարձակալության համար:

«Բանկի պահոցը համալրված է անվտանգության ժամանակակից համակարգերով, որոնք թույլ են տալիս ապահովել դրանցում իրականացվող գործառնությունների պաշտպանությունն ու գաղտնիությունը»,- նշել են բանկում:

Առէկսիմբանկում գործում են չորս չափերի անհատական պահատեղեր, որոնք կարող են վարձակալել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Վարձակալության ժամկետը  մեկ օրից մինչեւ մեկ տարի է: Որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը:

Անհատական պահատեղերից կարող են օգտվել նաեւ լիազորված երրորդ անձինք, իսկ վարձակալության պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր եւ սոցքարտ:

Դիտում՝ 14638
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW