Հուլիսի 1-ից Яндекс.Такси-ն կսկսի գործել Երեւանում։ Այս մասին այսօր «Բարքեմփ Երեւանի» շրջանակում հայտարարել է ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Դանիիլ Շուլեյկոն, որն այս տարվա միջոցառման հատուկ հյուրերից է։ «2 կիլոմետրի մինիմալ արժեքը կլինի 100 դրամ, իսկ 3-րդ կիլոմետրից սկսած հաջորդ յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ 100 դրամ։ Մենք Հայաստանում գործարկվում ենք առանց վարորդներից միջնորդավճար գանձելու, եւ առաջին տարին այստեղից շահույթ չենք ակնկալում»,- նշել է նա։Դանիիլ Շուլեյկոն տեղեկացրել է, որ արդեն սեպտեմբերից կգործի նաեւ տաքսի ծառայության դիմաց քարտային վճարումների գործառույթը։ Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Երեւանում կա 1 մլն 54 հազ․ մարդ, եւ 25 հազ․ տաքսի։ 42 մարդուն բաժին է ընկնում է 1 տաքսի:Հիշեցնենք, որ ապրիլին Banks.am-ը զրուցել էր Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ։ Яндекс.Такси-ն Ռուսաստանի խոշորագույն օնլայն տաքսի ծառայությունն է: Այն աշխատում է ՌԴ 15 քաղաքներում եւ Մինսկում: Tweet Դիտում՝ 5322