«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի բոլոր մանկատների 2015-16 ուստարվա 40 շրջանավարտներին պարգեւատրել է՝ ընդհանուր առմամբ 8 մլն դրամի չափով:«Ամեն տարի տասնյակ հազարավոր երիտասարդներ ավարտում են դպրոցն ու ոտք դնում նոր կյանքի շեմին: Նրանք տարբեր են՝ թե որպես անհատներ, թե սոցալական ծագումով, թե ընտրած ճանապարհով: Բայց կան երեխաներ, որոնք գոնե մի հարցում ճակատագրով նույնն են: Նրանք մանկատների սաներն են, երեխաներ, որոնց մանկության մոլորակն այնքան անաղարտ չի եղել, որքան իրենց բազմահազար այլ հասակակիցներինը, որքան էլ ջերմությամբ ու հոգատարությամբ շրջապատված լինեն մանկատների պատերից ներս: Եվ ավարտելուց հետո էլ նրանցից շատերի ապագան հաճախ մշուշոտ է ցավոք: Ուստի երեւի թե առաջին հերթին հենց նրանք ունեն յուրաքանչյուրիս կարիքը: Այդ իսկ պատճառով Կարապետյանների ընտանիքի նախաձեռնությամբ արդեն ինը տարի շարունակ Հայաստանի բոլոր մանկատների բոլոր շրջանավարտների անուններով բացվում են հաշվեհամարներ, որոնց համաչափորեն ուստարվա ընթացքում բաշխվում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատավարձը: Ուստարվա վերջում որոշակի գումար հավելվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:Շրջանավարտներն իրենց գումարները ստացել են «Տաշիր սթրիթ» սրճարանում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի իրենց ինքնուրույն կյանքի առաջին քայլերում հնարավորինս աջակցել այս պատանիներին, ինչը ֆինանսականից բացի նաեւ հոգեբանական նշանակություն ունի:Հիմնադրամի ներկայացուցիչները նաեւ տեղեկացրել են, որ ինչպես նախորդ տարիներին, այսուհետ եւս իրենք հետեւելու են մանկատների սաների կյանքի ընթացքին, ու եթե կլինեն բուհերում բարձր առաջադիմությամբ սովորողներ, որոնք դժվարություններ կունենան ուսման վարձի հետ կապված, Կարապետյանների ընտանիքի կողմից դարձյալ աջակցություն կստանան: Tweet Դիտում՝ 3433