Հայաստանի բանկերի միությունն ու ՀԱԱԳ-ը կհամագործակցեն
10.06.2016 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /



Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր:
Վերջինս ստորագրել են ՀԲՄ-ի նախագահ Սամվել Ճզմաչյանն ու ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը:
Հուշագիրը սահմանում է երկու կազմակերպությունների միջեւ գործնական հարաբերություններն ու արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը:
Համագործակցության շրջանակում կողմերը միմյանց կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն, կիրականացնեն փորձի փոխանակում, կձեռնարկեն քննարկումներ, գործարար հանդիպումներ, սեմինարներ, վերապատրաստումներ եւ այլ միջոցառումներ:
ՀԲՄ նախագահ Սամվել Ճզաչյանի խոսքով՝ հուշագրի նպատակն է խթանել ՀՀ արտահանումը, ֆինանսական ռեսուրսները դարձնել ավելի հասանելի, ստեղծել նոր հնարավորություններ, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի մոտ բարձրացնել ՀԱԱԳ-ի ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
«ՀՀ բանկերի համար ՀԱԱԳ-ի հետ համագործակցությունը շատ օգտակար կլինի: Այն, արտահանման խթանման շնորհիվ, կնպաստի նաեւ ընդհանուր տնտեսության զարգացմանը»,- նշել է ՀԲՄ նախագահը:
Նա հիշեցրել է, որ վերջին շրջանում ԱՊՀ տարածաշրջանի մի շարք երկրներ միտումնավոր արժեզրկել են իրենց արժույթը՝ արտահանման մրցունակության բարձրացման նպատակով: Հայաստանը, սակայն, չի գնացել այդ քայլին՝ նախընտրելով առավել «ընդունելի» ուղիներ, որոնցից է ՀԱԱԳ-ի հետ բանկերի համագործակցության միջոցով արտահանման խթանումը:
ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը եւս կարեւորել է Հայաստանի բանկերի միության հետ իրենց համագործակցությունը՝ նշելով, որ սա բանկային հատվածի հետ իրենց ունեցած արդեն 3-րդ հուշագիրն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱԱԳ-ը համագործակցության հուշագրեր էր ստորագրել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Արմսվիսբանկի հետ:
«Այսօր մեր գերխնդիրն է առավել արդյունավետ եւ արագ երկխոսություն սկսել բանկերի ղեկավարների եւ որոշում ընդունող օղակների հետ, նրանց հանգամանորեն ներկայացնել ՀԱԱԳ-ի ծառայությունները եւ միասնական ուժերով ստեղծել նոր պրոդուկտներ, որոնցից կկարողանան օգտվել ՀՀ բանկերի բոլոր հաճախորդները»,- ընդգծել է Վազգեն Աբգարյանը՝ հույս հայտնելով, որ այս համագործակցությունը կլինի շարունակական:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: