Հուլիսի 1-ից կիրառությունից կհանվեն «2012» ակցիզները

09.06.2016 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հուլիսի 1-ից կիրառությունից հանել հանրապետություն ներմուծվող կամ նրա տարածքում արտադրվող դրոշմավորման ենթակա ապրանքների «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Որոշմամբ սահմանվում է, որ ՀՀ ներմուծված կամ ՀՀ-ում արտադրված` «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2018թ. հունվարի 1-ը:

Դրոշմավորման համար նախատեսված` հարկ վճարողներին չտրամադրված կամ հարկ վճարողների կողմից հարկային մարմին վերադարձված՝ չօգտագործված (այդ թվում՝ վնասված)՝ «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը մինչեւ 2016թ. հոկտեմբերի 1-ը կհաստատվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից:

Դիտում՝ 3321

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW