Չինաստանը $9 մլն-ի անհատույց օգնության կտրամադրի ՀՀ-ին

02.06.2016 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանն ավելի քան 60 մլն յուան (շուրջ $9 մլն) անհատույց տեխնիկական օգնություն կստանա Չինաստանից, որը կուղղի Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի եւ այլ ծրագրերի իրականացմանը:

Համապատասխան համաձայնագիրն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ կառավարությունը:

Չինաստանի կառավարությունը 1999-ից սկսած ամեն տարի անհատույց օգնություն է տրամադրում Հայաստանին, որի շրջանակում իրականացվող համագործակցությունը, ՀՀ կառավարության հիմնավորմամբ, համահունչ է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին:

Մինչ այսօր ՀՀ եւ Չինաստանի կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակում իրականացվել են տարբեր ծրագրեր գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի եւ այլ ոլորտներում:
 

Դիտում՝ 3189

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW