Ադրբեջանական բանկերի հարկային վճարումները կրճատվել են 30%-ով

19.05.2016 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ադրբեջանի բանկային հատվածի հարկային մուտքերը կրճատվել են ավելի քան 30%-ով:

Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի հարկերի փոխնախարար Սահիբ Ալեկպերովը:

Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին Ադրբեջանի Կենտրոնական բանկը որոշում էր ընդունել լողացող փոխարժեքի անցնելու մասին, ինչից հետո մանաթն արժեզրկվել էր 47,63%-ով:

Այս տարվա սկզբին Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել էր փոխանակման կետերում գործարքները՝ օտարերկրյա արժույթի փոխանակումը  թույլատրելով միայն առեւտրային  բանկերի  գլխամասերում եւ մասնաճյուղերում՝ «գործարքների վերահսկողությունն ուժեղացնելու եւ ծախսերն օպտիմալացնելու նպատակով»:

Այնուհետեւ Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանն էր ներկայացվել «Արժութային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում էր 20%-ի չափով պարտադիր տուրք սահմանել երկրից դուրս կատարվող $50 հազ-ը գերազանցող դրամական փոխանցումների նկատմամբ:

Ապրիլի 5-ից Ադրբեջանում մեկ ամիս ժամկետով դադարեցվեց օտարերկրյա արժույթով սպառողական վարկերի տրամադրումը՝ սահմանափակման ժամկետը հետագայում երկարաձգելու իրավունքով: Օրեր անց Ադրբեջանի բանկերը դադարեցրին կրեդիտ քարտերով գործարքների կատարումը:

Մայիսի 6-ից Ադրբեջանում պաշտոնապես արգելվեց օտարերկրյա արժույթով հիփոթեքային վարկերի տրամադրումը:

Վերջերս Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատեց  Ադրբեջանի երկարաժամկետ թողարկողի վարկանիշը «Ba1» մակարդակում` բացասական կանխատեսմամբ` կապված աճող ռիսկերի հետ: Վարկանիշի բացասական գործոնների շարքում գործակալության  փորձագետները նշում էին Ադրբեջանի բանկային հատվածում իրավիճակի վատթարացումը, ազգային արժույթի արժեզրկման հետեւանքները, բնակչության գնողունակության անկումը, ինչպես նաեւ բանկային հատվածում խնդրահարույց վարկերի մասնաբաժնի ավելացումը՝  մինչեւ 20%:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գործում է 37 բանկ:

Դիտում՝ 10063
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW