Անելիք Բանկի 13 ավանդատուների հանձնվել են նվերներ

16.05.2016 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում հանձնվել են «Գարնանային ակցիայի» շրջանակում մայիսի 13-ին կայացած խաղարկության հաղթողների նվերները:

Նվերները հանձնել է Անելիք Բանկի Վարչության նախագահի տեղակալ-բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Բանկում հիշեցրել են, որ «Գարնանային ակցիայի» շրջանակում խաղարկվել է 1 պլանշետ, 10 սմարթ հեռախոս եւ 2 հեռուստացույց։

Հայկ Մկրտչյանը շնորհավորել է հաղթողներին, մաղթել բոլորին հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել Անելիք Բանկին վստահելու եւ հավատարիմ մնալու համար:

Անելիք Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանն էլ նշել է, որ նման միջոցառումներն արդեն ավանդույթ են իրենց բանկի համար:

«Նախկինում եւս խաղարկություններ ենք կազմակերպել մեր ավանդատուների, ինչպես նաեւ մյուս ծառայություններից օգտվող հաճախորդների համար: «Գարնանային ակցիան» մեր մյուս խաղարկություններից տարբերվում է նրանով, որ այստեղ ավելացրել ենք մրցանակների քանակը՝ հնարավորություն տալով ավելի մեծ թվով հաճախորդների շահել խաղարկվող նվերներից մեկը»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ արվել է խաղարկությունն անաչառ եւ օբյեկտիվ անցկացնելու համար:

«Խաղարկության մասին ամփոփ տեղեկատվություն, ինչպես նաեւ բոլոր մասնակիցների պայմանագրի համարները տեղադրված են եղել բանկի կայքում, եւ բոլորը հնարավորություն են ունեցել նախօրոք ծանոթանալ խաղարկության պայմաններին, իսկ շահող մասնակիցների ցանկին կարող են ծանոթանալ հետեւյալ հղմամբ»,- ասել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 7679
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW