Ամերիաբանկը $20 մլն է ներգրավել DEG ընկերությունից

13.05.2016 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը DEG ներդրումային ընկերությունից (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) ներգրավել է $20 մլն վարկ` 6 տարի մարման ժամկետով:

Ինչպես նշել են բանկում, վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ էներգախնայող ընկերությունների ֆինանսավորմանը:

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է նախօրեին Լոնդոնում` Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի, DEG Եվրոպայի եւ Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Ռենա Թերֆրակտի եւ Եվրոպայի եւ Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով ավագ ներդրումային կառավարիչ Ջուլիան Լոքի միջեւ:

Բանկում նշել են, որ Ամերիաբանկի եւ DEG-ի համագործակցությունը սկսել է դեռեւս 2009թ.` այս կազմակերպության եւ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ վարկային գծի պայմանագրի կնքումով: Հետագայում այն վերածվել է ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվել է $20 մլն վարկային պայմանագիր:

 «Այս համագործակցությունը համահունչ է բանկի ռազմավարությանը, համաձայն որի` ՓՄՁ ֆինանսավորումը բանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 7400

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW