«Պոլիմետալ»-ը հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումների շարունակական իրականացմամբ

12.05.2016 | 18:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում ստեղծված են բոլոր հնարավորություններն արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Այս մասին այսօր Երեւանում ասել է «Պոլիմետալ» ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովը՝  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսը:
 
Banks.amհիշեցնում է, որ «Պոլիմետալ»-ը հանդիսանում է Ռուսաստանում ոսկու երկրորդ եւ արծաթի առաջին խոշոր արտադրողը:  

Իգոր Ֆինոգենովը նշել է, որ շուրջ 1200 աշխատակից ունեցող «Պոլիմետալ» ընկերությունը հետաքրքրված է ներդրումային ծրագրերի շարունակական իրականացմամբ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը եւ ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ՀՀ տնտեսական զարգացման եւ աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերության զարգացումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընկերության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք ընդգծելով սոցիալական եւ բնապահպանական պատասխանատվության սկզբունքի կարեւորությունը:

Դիտում՝ 4199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW