ԵՄ-ն €30 մլն կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը

26.04.2016 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի €30 մլն ֆինանսավորում`4 տարի ժամկետով, որը կուղղվի մասնավոր հատվածի զարգացման խթանմանը:
 
Ինչպես հայտնել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) մամուլի ծառայությունից, ՀՀ մասնավոր հատվածը հնարավորություն կստանա օգտվել ՓՄՁ-ների ֆինանսավորման եւ խորհրդատվության ծրագրից, որը կիրականացվի «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակում:

Բացի այդ, ՎԶԵԲ-ն ու մի շարք այլ ներդրողներ լրացուցիչ միջոցներ կհատկացնեն` աջակցելու Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

«ՓՄՁ-ներին աջակցությունը կնպաստի երկրում աշխատատեղերի ավելացմանը, օտարերկրյա եւ ներքին ներդրումների աճին, թափանցիկության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանն ու տնտեսության դիվերսիֆիկացմանը»,- նշվում է հաղորդագրությունում:

Ֆինանսավորում ստանալուց բացի, հայկական ՓՄՁ-ները կկարողանան օգտվել ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր ձեռնարկություններին» թիմի ծառայություններից` ծախսերի համատեղ ծածկման սկզբունքով: Թիմում ընդգրկված են հայաստանցի եւ միջազգային բիզնես խորհրդատուներ:

«ԵՄ-ն կարեւորում է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ համատեղ ներդրումային հնարավորությունների ստեղծումը»,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար  Հոա-Բին Աջեմյանը:

Դիտում՝ 16214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW