Զարգացման Բանկն իջեցրել է հեռահար սպասարկման սակագինը

26.04.2016 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Զարգացման Հայկական Բանկն իջեցրել է Ինտերնետ-բանկ ծառայության սակագինը` յուրաքանչյուր սարքի 1 տարվա միանվագ վճարը դարձնելով 5 000 դրամ` նախկին 18 000-24 000 դրամի փոխարեն:

Բանկում նշել են, որ ակցիային կարող են մասնակցել բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձ հաճախորդները, որոնք մինչեւ հուլիսի 7-ը կդիմեն ծառայությունից օգտվելու համար:

Ակցիայի ժամանակահատվածում Ինտերնետ-բանկ համակարգով եւ Մոբայլ բանկինգ հավելվածով ամենաշատ գործարքներ կատարող հաճախորդը կհայտարարվի «Սմարթ» հաճախորդ, ինչը նրան հնարավորություն կտա հետագայում եւս սպասարկվել նույն պայմաններով, իսկ ակցիայի ավարտին ստանալ անակնկալ նվեր բանկի կողմից:

«Ակցիան նպատակ ունի խրախուսել հաճախորդներին օգտվել հեռահար սպասարկման ծառայություններից եւ խնայել ժամանակը` կատարելով գործարքներ օրվա ցանկացած ժամի»,- նշվում է հաղորդագրությունում:

Ինտերնետ-բանկ ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ, իսկ Մոբայլ բանկինգի մասին՝ այստեղ:

Դիտում՝ 10619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW