Զարգացման Հայկական Բանկի «Էրեբունի» եւ «Մալաթիա» մասնաճյուղերում ապրիլի 7-ից հուլիսի 7-ը գործում է 50% զեղչ անհատական պահատեղերի վարձակալության համար:Բանկում նշել են, որ ակցիայի նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ պահել թանկարժեք իրերն ապահով վայրում մատչելի պայմաններով` առանց մտահոգվելու դրանց անվտանգության մասին: Զարգացման Բանկի «Էրեբունի» մասնաճյուղում առկա են փոքր, միջին եւ մեծ չափերի պահատեղեր, իսկ «Մալաթիա» մասնաճյուղերում՝ մեծ եւ փոքր: Պահատեղերի վարձակալությունը սկսում է 3000 դրամից՝ 1-12 ամիս ժամկետով: Ծառայությունից կարող են օգտվել թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձ հաճախորդները, ինչպես նաեւ այն անձինք, որոնք դեռեւս բանկի հաճախորդ չեն:«Զարգացման Բանկի անհատական չհրկիզվող պահատեղերը համապատասխանում են պաշտպանության միջազգային չափանիշներին, պաշտպանվում են ժամանակակից սարքավորումներով եւ բանկի անվտանգության ծառայության մշտական հսկողության տակ են»,- նշվում է հաղորդագրությունում:Բանկն ապահովում է պահատեղերի պարունակության բացարձակ գաղտնիությունը: Tweet Դիտում՝ 10315