ՀՀ-ն հետաքրքրված է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելով

21.04.2016 | 10:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանին` որպես փոքր երկրի, հետաքրքրում է տնտեսության զարգացման սինգապուրյան մոդելը:

Այս մասին նախարարն ասել է նախօրեին Երեւանում՝ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարար Կո Պո Կունի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ պետնախարար Կունի առաջին այցը Հայաստան հնարավորություն կտա երկու երկրների միջեւ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ավիացիոն եւ մի շարք այլ ոլորտների: Իննովացիոն ոլորտում ներկայացվել է Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանը կից գործող «Ստանդարտների, արտադրողականության եւ ինովացիայի հանձնաժողով» գործակալության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի միջեւ համագործակցությանը հնարավորությունը:

Ներդրումային ոլորտում առաջարկվել է անհրաժեշտության դեպքում վերանայել երկու երկրների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին երկկողմ համաձայնագրի նախագիծը: Երկու առաջարկներն էլ Սինգապուրի առեւտրի եւ արդյունաբերության պետնախարարը ողջունելի է համարել՝ նշելով, որ կա ներուժ առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների աճի համար:

Մտքեր են փոխանակվել մաքսային ընթացակարգերի, ԵԱՏՄ, եվրոպական եւ իրանական շուկաներ Հայաստանի միջոցով սինգապուրյան ապրանքների, ինչպես նաեւ Սինգապուրի միջոցով հայկական ապրանքատեսակների` ասիական շուկաներ արտահանման հնարավորությունների վերաբերյալ:

Դիտում՝ 3100
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW