Զեկույց. ՀՀ-ում կյանքի ապահովագրության պահանջարկը 2% է
20.04.2016 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հայաստանում կյանքի ապահովագրության ցուցանիշը չի գերազանցում ընդհանուրի 2%-ը, մինչդեռ զարգացած շուկաներում այն կազմում է 35-46%:
Այս մասին են վկայում Էյչ-Էս-Բի-Սի Բանկի՝ «Ապահովագրության ուժը. վստահություն ապագայի հանդեպ» նոր զեկույցի տվյալները:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ այս առումով ՀՀ ապահովագրական շուկան նման է Արաբական Միացյալ Էմիրություններին, որտեղ կյանքի ապահովագրության ցածր ցուցանիշը պայմանավորված է թույլ պահանջարկով:
«Հայաստանում ապահովագրական շուկան դեռեւս ձեւավորման փուլում է, քանի որ մարդիկ չեն գիտակցում դրա կարեւորությունը: Արդյունքում, պահանջարկի բացակայության պատճառով ապահովագրական եւ ֆինանսական կազմակերպություները չեն առաջարկում կյանքի ապահովագրության ծառայություններ»,- ասված է զեկույցում:
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի բանկային մանրածախ ծառայությունների եւ հարստության կառավարման տնօրեն Միհրան Մուրադյանի խոսքով` ապահովագրությունը կարեւոր է հատկապես ճգնաժամային իրավիճակներում, քանի որ այն հնարավորություն է տալիս թեթեւացնել աշխատանքի կորստի կամ առողջության վատթարացման արդյունքում առաջացած անսպասելի հետեւանքները:
«2015թ. գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 18,5%, որը վերջին հինգ տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Սա նշանակում է, որ մարդիկ պետք է առավել պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ապագային եւ ներդրում կատարեն վաղվա օրվա մեջ, որպեսզի կյանքի կամ կարիերայի չնախատեսված շրջադարձերի հանդիպելիս լինեն ֆինանսապես ավելի պատրաստված»,- նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ներկայացուցիչը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: