ՀՀ ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում ակնկալվում է 30% աճ

12.04.2016 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ասել է, որ ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում այս տարի ակնկալվում է նվազագույնը 30% աճ:

Այս մասին նախարարը նշել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) եւ Նոր Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ կատարած այցի ընթացքում:

Պատասխանելով Banks.am-ի հարցին, թե ինչի հաշվին է գրանցվելու այդ ցուցանիշը, Արծվիկ Մինասյանը նշել է, որ աճն ակնկալվում է գործարանների նախաձեռնողականության եւ ներուժային հնարավորությունների օգտագործման հաշվին:

Նախարարի բնորոշմամբ` 30% աճը ոլորտում իրականում այնքան էլ մեծ չէ, քանի որ բազան է բավական փոքր:

Արծվիկ Մինասյանի խոսքով`Հայաստանում վերամշակված ադամանդը պահանջված է արտաքին շուկաներում, եւ իրենց խնդիրն է վերականգնել երկրի նախկին դիրքերը ոսկեգործության եւ ադամանդագործության ոլորտում:

Նա հիշեցրել է 2000-ականներին ոլորտի մեծ «բումը», երբ Հայաստանում տարեկան վերամշակում էր շուրջ 800 հազ. կարատ ադամանդ, իսկ ոլորտում ներգրավված աշխատողների թիվը գերազանցում էր 4000-ը:

Այս առնչությամբ նախարարն առանձնացրել է մի քանի քայլեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել ոլորտի աճը խթանելու նպատակով.

- Մասնագիտական կազմի համալրում,

- Արդյունավետ արժութային քաղաքականության իրականացում, ինչը կնպաստի հայկական ապրանքի մրցունակության բարձրացմանը,

- Առեւտրի հարթակի (բորսայի) ստեղծում, որի շնորհիվ Հայաստանը ադամանդագործության ոլորտում վերամշակող երկրից կդառնա նաեւ ադամանդի միջազգային շրջանառության մասնակից:

Դիտում՝ 3284
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW