Հայբիզնեսբանկի աշխատակիցները ծառեր են տնկել Եռաբլուրում

11.04.2016 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի աշխատակիցները, կարեւորելով մայրաքաղաքում իրականացվող կանաչապատման եւ մաքրման աշխատանքները, ապրիլի 9-ին հերթական անգամ մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակին:

Ինչպես նշել են Հայբիզնեսբանկում, բանկի 10-ից ավելի աշխատակիցներ այս անգամ տնկիներ են տեղադրել Եռաբլուրին հարակից անտառային գոտում, որն ապահովված է ոռոգման համակարգով:

«Բանկի աշխատակիցները, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպասարկող անձնակազմի ուղղորդմամբ, նոր տնկիներից բացի, ջրեցին նախկինում տնկված ծառերը, այնուհետեւ շրջեցին Եռաբլուրի տարածքում՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի ու սեփական ժողովրդի ազատության համար նահատակված հերոս տղաներին»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 10215
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW