Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Երեւան

07.04.2016 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի իր գործընկերոջը դիմավորել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՌԴ վարչապետի գլխավորած  պաշտոնական պատվիրակության կազմում են ՌԴ բնական պաշարների եւ էկոլոգիայի նախարար Սերգեյ Դոնսկոյը, ՌԴ շինարարության եւ բնակ-կոմունալ տնտեսության նախարար Միխայիլ Մենը, ՌԴ տրանսպորտի նախարար  Մաքսիմ Սոկոլովը, Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը, Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ՌԴ տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչեվը, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզյան, ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը, ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին, «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Կոմորովը, «Գազպրոմ» ՀԲԸ խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտում՝ 3558
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW