Ապրիլի 6-ին ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջեւ: «Նախագահները մտքեր են փոխանակել ս.թ. ապրիլի 8-ին Երեւանում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի վերաբերյալ», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշենք, որ ապրիլի 5-ից տեղեկատվություն է շրջանառվում այն մասին, որ ԵԱՏՄ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնությամբ ապրիլի 8-ին Երեւանում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների հանդիպումը տեղափոխվել է Մոսկվա եւ կկայանա հաջորդ շաբաթ:Սերժ Սարգսյանը Նուրսուլթան Նազարբաեւին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի մանրամասները:Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2014թ. մայիսին Սերժ Սարգսյանն մեկնաբանել էր Նուրսուլթան Նազարբաեւի հայտնի խոսքերն այն մասին, որ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում:«Ինչ վերաբերում է Նազարբաեւի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաեւի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որեւէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել էր Սերժ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 9525