ՀՀ եւ ՌԴ վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական հարցեր

01.04.2016 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են ՌԴ վարչապետի՝ առաջիկայում Հայաստան նախատեսվող պաշտոնական այցին եւ ՀՀ-ում անցկացվելիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին վերաբերող հարցեր:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, ինչպես նաեւ քննարկել են առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:

Դիտում՝ 3516

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW