ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստ»

01.04.2016 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսուհետ պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի` Երեւանի եւ մարզերի  բոլոր 65 մասնաճյուղերում կմեկնարկեն չաշխատող մայրերի մայրության, ինչպես նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաuտների գումարների վճարումները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդների անունով բացված բանկային հաշիվներին նպաստների գումարների փոխանցման միջոցով։

Բանկում նշել են, որ նպաստների ստացումը հնարավոր է կազմակերպել հետեւյալ երկու եղանակով.

1. Սպասարկման համար պետք է նախապես բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այնուհետեւ դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, փոխանցել բացված հաշվեհամարը եւ դիմել նպաստների գումարների նշված հաշվին փոխանցման համար:

2. Դիմել անմիջապես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն     նպաստների գումարների Բանկ ՎՏԲ (Հայաստան) փոխանցման հայտով, որից հետո     մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ, որտեղ տեղում կբացվի բանկային հաշիվ,     որին անմիջապես կփոխանցվի նպաստի գումարը:

Երկու դեպքում էլ հաճախորդը բանկ պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, երեխայի ծննդյան վկայական:

Դիտում՝ 11670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW