Հայբիզնեսբանկի աշխատակիցը՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի մրցույթի հաղթող

30.03.2016 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամփոփվել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» խորագրով 2015թ. նոյեմբերի 5-ից մինչեւ ս.թ. փետրվարի 5-ն անցկացված մրցույթը:

Հայբիզնեսբանկում նշել են, որ մրցույթին, ի թիվս գործընկեր վեց ՀՀ առեւտրային բանկերի, մասնակցել են Հայբիզնեսբանկի աշխատակիցները:

Մրցույթի հիմնական նպատակը ապահովագրական պրոդուկտների գործակալական վաճառքների զարգացումն ու ապահովագրական ծառայությունների տարածումն էր:

Մրցակից բանկերի աշխատակիցների շարքում ապահովագրական պրոդուկտների վաճառքի եւ կնքված պայմանագրերի քանակով ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակի վարկային ստորաբաժանման աշխատակցուհի Հասմիկ Աղինյանը, որի պարգեւատրումով էլ սկսվել է մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Մրցույթի մյուս մրցանակակիրներից մեկը կրկին Հայբիզնեսբանկից է՝ «Նոր-Նորք» մասնաճյուղի վարկային ստորաբաժանման աշխատակից Մհեր Կարապետյանը:

«Ռոսգոսստրախ Արմենիա»-ում նշել են, որ մրցույթի հետ կապված սպասումներն ամբողջությամբ արդարացվել են, քանի որ առեւտրային բանկերի աշխատակիցների կողմից կնքված պայմանագրերի քանակը կրկնապատկվել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով մոտ 57%-ով:
 

Դիտում՝ 7133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW