Դեղորայքի շուկայում գները նվազել են, ասել է նախարարը

24.03.2016 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ասել է, որ մարտին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ լայն սպառում ունեցող շուրջ 54 անուն դեղերի գները նվազել են միջինը 1.4%-ով:

Այս մասին նախարարն ասել է կառավարության նիստի ժամանակ՝ վարչապետի հանձանարարականով ներկայացնելով դեղերի շուկայում կատարված մշտադիտարկման արդյունքները:

Արմեն Մուրադյանը նշել է, որ նույն ժամանակահատվածում 47 անուն դեղերի միջին շուկայական գները նվազել են 4%-ով, իսկ 7-ի գները՝ բարձրացել 3 %-ով:

Նախարարը նշել է, որ մի շարք առաջարկություններ են ստացել «Դեղերի մասին ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ, որի ընդունման դեպքում կկարգավորի դեղերի շրջանառության ամբողջ շղթան, կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, իսկ զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը:

«Բոլոր փուլերում պատշաճ կանոնների եւ մեծածախ իրացման լիցենզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղերի որակի, անվտանգության եւ արդյունավետության մակադակը»,- նշել է Արմեն Մուրադյանը:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին նախարարին եւ պատկան մարմիններին հանձնարարել է մշտապես ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտը:

«Դեղերի մոտ 65%-ը ներկրվում է չորս կազմակերպության կողմից: Պետք  է ուշադիր լինել, որպեսզի դիրքի չարաշահում չլինի»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 3043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW