Մաքսային արտոնություններ ԵՏՀ-ից՝ Իրան-Հայաստան ԷՀԳ-ի կառուցմանը

18.03.2016 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել ԵՏՀ խորհրդի որոշման նախագիծը, որի համաձայն` Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար ՀՀ ներկրվող սարքավորումներն ու պահեստամասերը կազատվեն մաքսային տուրքերից:

Ինչպես հայտում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, որոշման նախագծի համաձայն` սակագնային արտոնություն ստանալու համար ներկրողը պետք է ՀՀ մաքսային մարմնին ներկայացնի ներկրվող ապրանքների նպատակային նշանակությունը:
 
«Միջոցն ուղղված է ՀՀ-ի կողմից միջազգային պարտականությունների կատարմանը՝ կապված Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հետ», - ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 10662

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW