Ցրտահարության վնասները դեռ վաղ է գնահատել, ասել է նախարարը

17.03.2016 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախար Սերգո Կարապետյանն այսօր ասել է, որ դեռ վաղ է գնահատել նախորդ գիշեր հանրապետությունում գրանցված ցածր ջերմաստիճանի առաջացրած վնասները:

Այս մասին նախարարն ասել է կառավարության նիստի ժամանակ՝ նշելով, որ բացասական ջերմաստիճան է գրանցվել հիմնականում Արմավիրի մարզի Զվարթնոց, Փարաքար եւ հարակից համայնքներում՝ հասնելով մինչեւ մինուս 5-6 աստիճանի:

«Այսօր եւս սպասվում են ցուրտ հոսանքներ, ակնկալվում է, որ կգրանցվի ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ: Մենք հաղորդագրություն ենք տարածել, հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին ծխապատում իրականացնել եւ ոռոգում կատարել այգիներում, ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում՝ օգնելով գյուղացիներին խուսափել կորուստներից կամ նվազեցնել դրանք»,- ասել է Սերգո Կարապետյանը:

Անդրադառնալով ծիրանենիների ցրտահարության վտանգին՝ նախարարը նկատել է, որ շատ վայերերում ծիրանենիները դեռ ծաղկած չեն, եւ ցրտահարությունը չի կարող ազդել:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ նախարարությունը իրավիճակի հստակ գնահատականը կարող է տալ առաջիկա երկու օրերի ընթացքում:  
 

Դիտում՝ 2844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW