Հոլանդահայ գործարարները ներդրումներ կկատարեն կաշեգործության ոլորտում

11.03.2016 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին եւ Երվանդ Հայկազին:

Գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ, մասնավորապես, կաշեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ողջունել է գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հանդիպմանը քննարկվել են կաշեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտում՝ 3396

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW