Անելիք Բանկը գարնանային տոների առթիվ ակցիա է գործարկել

03.03.2016 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գարնանային տոներին ընդառաջ Անելիք Բանկը անակնկալ է պատրաստել իր ավանդատուների համար:

Բանկում նշել են, որ 2016թ. մարտի 3-ից մինչեւ մայիսի 1-ը ներառյալ նվազագույնը 1000 դոլար, 500 հազ. դրամ, 1000 եվրո կամ 80 հազ. ռուբլի ներդրած յուրաքանչյուր ավանդատու կմասնակցի բանկի կազմակերպած գարնանային ակցիային եւ հնարավորություն կունենա շահել խաղարկվող սմարթֆոններից, հեռուստացույցներից մեկը, ինչպես նաեւ՝ պլանշետ:

«Անելիք Բանկում արդեն ձեւավորվել է գեղեցիկ ավանդույթ՝ պարբերաբար շահավետ անակնկալներ մատուցել իր հաճախորդներին, եւ այդ ավանդույթը շարունակվելու է նաեւ 2016թ.: Հիշատակված անակնկալներից առաջինն այս ակցիան է, որով մենք գարնանային հաճելի տրամադրություն ենք փոխանցելու մեր հաճախորդներին՝ բազմաթիվ արժեքավոր նվերների միջոցով։ Հորդորում եմ մեր բանկի հավատարիմ, ինչու ոչ՝ նաեւ նոր ավանդատուներին լինել առավել ակտիվ, մասնակցել այս ակցիային եւ հնարավորություն ունենալ շահել գեղեցիկ եւ թանկարժեք նվերներից մեկը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Դիտում՝ 6772
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW