Ռուսաստանում ոսկու երկրորդ եւ արծաթի առաջին խոշոր արտադրող «Պոլիմետալ» ընկերությունը կգնի Կապանի ոսկու գործող հանքը: Ինչպես հաղորդում է կանադական Dundee Precious Metals ընկերության պաշտոնական կայքը, առուվաճառքի գործարքը կարժենա $25 մլն, որից $15 մլն-ը կվճարվի «Պոլիմետալի» նոր բաժնետոմսերի միջոցով, իսկ մնացած $10 մլն-ը` կանխիկ: Բացի այդ, «Պոլիմետալը» պարտավորվում է վճարել 2% ռոյալթի` $25 մլն ակտիվներից հետագայում ստացվելիք զուտ եկամուտից:Մեկնաբանելով գործարքը՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանն ասել է, որ այն կավարտվի ամենաուշը մինչեւ 2016թ. հուլիսը: «2006թ. Կապանի հանքը ձեռք բերելուց ի վեր՝ Dundee Precious Metals-ը մեծ աշխատանք է տարել հանքի արդիականացման եւ աշխատակազմի զարգացման ուղղությամբ: Չնայած բոլոր ներդրված ջանքերին՝ ընկերությունը որոշել է, որ Կապանի հանքը ռազմավարական առումով այլեւս չի համապատասխանում իրեն»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հրաչ Ջաբրայանը:Նրա խոսքով՝ վաճառքից ստացված հասույթը կծառայի՝ ամրապնդելու ընկերության հաշվեկեշիռը եւ նվազեցնելու հետագա կապիտալ ծախսերի հետ կապված պահանջները, որոնք կարող են օգտագործվել՝ խթանելու բիզնեսի հետագա աճը եւ հնարավորություն կտան ընկերությանը կենտորանանալ մնացած հիմնական միջոցների վրա: «Պոլիմետալ» ընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Նեսիսը նշել է, որ Կապանի ոսկու հանքի գնմամբ կազմակերպությունը հույս ունի օգտագործել նրա վերամշակող հզորությունները տարածաշրջանի իր մյուս ակտիվների համար եւս:««Պոլիմետալը» կարող է Կապանի հանքը ցածր եկամտաբերությամբ ձեռնարկությունից վերածել տարածաշրջանային վերամշակման կենտրոնի, որն ունակ կլինի ապահովելու արտադրության զգալի ծավալներ»,- նշել է Վիտալի Նեսիսը:Նրա խոսքով` ընկերությունը դեռեւս կմատակարարի կիսաֆաբրիտակներ Trafigura եւ Louis Dreyfus ընկերությունների հետ ունեցած գործող պայմանագրերով, իսկ հետագայում կդիտարկի հնարավոր այլ տարբերակներ:Վիտալի Նեսիսը հավանական է համարում Կապանի հանքից մետաղի մատարարարումը Իրան` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապանը իրանական սահմանից ընդամենը 100 կմ հեռավորության վրա: Բացի այդ, ընկերությունը նպատակ ունի ուղիղ հարաբերություններ հաստատել նախկին ԽՍՀՄ եւ ԵՄ տարածքում գործող մետաղաձուլական գործարանների հետ: «Պոլիմետալի» գլխավոր տնօրենը նշել է նաեւ, որ ընկերությունը կշարունակի դիտարկել Հայաստանում այլ ակտիվներ ձեռք բերելու հնարավորությունները: Անցած տարի «Պոլիմետալը» գնել էր Մեղրիի մոտ գտնվող Լիճքվազ ոչ մեծ հանքավայրը, որի դիմաց վճարել էր $13 մլն-ին համարժեք իր բաժնետոմսերով:Նշենք, որ 2015թ. Կապանի հանքից արտահանվել է շուրջ 21 հազ. ունցիա ոսկի, 1 000 տ պղինձ, 5 000 տ ցինկ եւ 400 հազ. ունցիա արծաթ: Tweet Դիտում՝ 4739